ԱՄՆ-ը Իրանի հետ հակամարտության ընթացքում զգալիորեն սպառել է հեռահար բարձր ճշգրտության հրթիռների պաշարները․ Reuters
Կարդացեք նաև
ԱՄՆ-ը Իրանի հետ հակամարտության ընթացքում գրեթե սպառել է իր հեռահար բարձր ճշգրտության հրթիռների պաշարները։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է ATACMS և PrSM հրթիռային համակարգերի զինամթերքին։
Գործակալության փոխանցմամբ՝ վերլուծաբանները նշում են, որ մեկ միավորի համար ավելի քան 1 մլն դոլար արժեցող այս զինատեսակները կարևոր դեր կարող են ունենալ նաև Չինաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում։ Միևնույն ժամանակ, աղբյուրները հրաժարվել են հայտնել, թե տվյալ զինամթերքից որքան պաշար է մնացել ԱՄՆ-ում։
Reuters-ի տվյալներով՝ սպառազինության պաշարների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու խնդրանքին ի պատասխան՝ Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ նշվում է, որ Միացյալ Նահանգներն ունի «աշխարհում բոլորից շատ զինամթերք» և «շատ ավելի մեծ պաշար, քան անհրաժեշտ է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում