Թրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ Հորմուզի նեղուցի հարցով
04/08/2026 16:12
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պետք է հրաժարվի Հորմուզի նեղուցով նավարկության որևէ սահմանափակումից՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը թույլ չի տա Թեհրանին վճար գանձել աշխարհի կարևորագույն ծովային ուղիներից մեկով անցնող նավերից։
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը տարածաշրջանում։
ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են, սակայն դրանք բնութագրել է որպես Թեհրանի «վերջին հնարավորությունը»։
Նրա խոսքով՝ եթե համաձայնություն չկայանա, ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի դեմ իրականացնել «աննախադեպ հարված»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում