ՄՆ-ն ու Իրանը կարող են արդեն այսօր կամ վաղը համաձայնության գալ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ․ Սքոթ Բեսենթ

ՄՆ-ն ու Իրանը կարող են արդեն այսօր կամ վաղը համաձայնության գալ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ․ Սքոթ Բեսենթ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են արդեն այսօր կամ վաղը համաձայնության հասնել Հորմուզի նեղուցի վերաբացման հարցում։

«Մենք բանակցություններ ենք վարում իրանցիների հետ։ Հնարավորություն կա, որ այսօր կամ վաղը կհասնենք համաձայնության՝ նեղուցը բացելու և այս հակամարտությունում ավելի բնականոն իրավիճակի անցնելու համար», — CNBC-ի Squawk Box հաղորդման եթերում ասել է Բեսենթը։

Հարցին, թե արդյոք Իրանին կթույլատրվի վճար գանձել նեղուցով անցնող նավերից, ԱՄՆ ֆինանսների նախարարը պատասխանել է, որ հնարավոր համաձայնագիրը կապահովի նավարկության ազատությունը։

«Դա կլինի ազատ տեղաշարժ։ Չնայած վերջին օրերին իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, մենք տեսնում ենք, որ նույնիսկ այժմ բավականին շատ նավեր լքում են այդ տարածքը», — նշել է նա։

Բեսենթի հայտարարություններից հետո ամերիկյան Crude տեսակի նավթի ֆյուչերսների գինը նվազել է շուրջ 4%-ով՝ իջնելով մեկ բարելի դիմաց 77 դոլարից ցածր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում