Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ Նայիմ Կասեմ

Իսրայելի հետ բանակցություններն «ամոթ և նվաստացում» կբերեն Լիբանանին․ Նայիմ Կասեմ

«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նայիմ Կասեմն օգոստոսի 4-ին հայտարարել է, որ Լիբանանի և Իսրայելի միջև ուղիղ բանակցությունները Լիբանանին «ոչինչ չեն բերի, բացի ամոթից, նվաստացումից և հաջորդական փոխզիջումներից»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

Հեռուստատեսային ուղերձում Կասեմն ասել է, որ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը «չի գործել որպես արբիտր, ոչ էլ որպես միավորող դեմք, այլ դարձել է կողմնակալ և պառակտող»։

Անդրադառնալով Սիրիայի հետ հարաբերություններին՝ Կասեմը նշել է, որ դեմ չէ Սիրիայի ղեկավարության հետ հանդիպմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում