Իսպանիան հայտարարել է Սեուտա ժամանած միգրանտների մեծ մասի վերադարձի մասին
04/08/2026 18:50
Կարդացեք նաև
Իսպանիայի ներքին գործերի նախարար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկան հայտարարել է, որ Սեուտա ժամանած 72 հազար միգրանտներից շուրջ 70 հազարը վերադարձել են Մարոկկո։
Նախարարի խոսքով՝ Եվրամիության երկրները միգրացիոն ճգնաժամի ընթացքում Իսպանիայի կառավարության ձեռնարկած գործողությունները գնահատել են որպես արդյունավետ։
Միաժամանակ Իսպանիայի կառավարությունը հայտարարել է Սեուտայում առանց ուղեկցության գտնվող անչափահաս միգրանտներին աջակցելու համար լրացուցիչ 25 մլն եվրո հատկացնելու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում