Իրանը պայմաններ է առաջադրել Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման համար․ WSJ

Իրանը պայմաններ է առաջադրել Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման համար․ WSJ

Իրանը մի շարք պայմաններ է ներկայացրել Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնման շուրջ ընթացող բանակցություններում։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Թեհրանի դիվանագետները սկզբնական փուլում դրական են արձագանքել Օմանի միջնորդությամբ պատրաստված առաջարկին, սակայն հետագայում պահանջել են Իրանի համար ամրագրել նեղուցով անցնող նավերից վճար գանձելու իրավունք, որը հնարավոր է բաշխվեր Օմանի հետ։

Բացի այդ, Իրանը պահանջել է երաշխիքներ, որ իր դեմ հարձակումները չեն վերսկսվի, կդադարեցվի ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը և կթուլացվեն նավթային պատժամիջոցները։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով, ԱՄՆ-ը և տարածաշրջանի երկրների կառավարությունները մերժել են Իրանի՝ նավարկության համար վճար գանձելու պահանջը և ցանկանում են ստանալ երաշխիքներ, որ Իրանը և նրա հետ կապված խմբավորումները չեն սպառնա իրենց տարածքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում