ԱՄՆ-ը 76,6 մլրդ դոլար կհատկացնի միջուկային սուզանավերի նավատորմի հզորացման համար

ԱՄՆ-ը 76,6 մլրդ դոլար կհատկացնի միջուկային սուզանավերի նավատորմի հզորացման համար

ԱՄՆ ռազմածովային ուժերը 76,6 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքել General Dynamics Electric Boat և Newport News Shipbuilding ընկերությունների հետ՝ «Virginia» դասի բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավերի և «Columbia» դասի ռազմավարական միջուկային հրթիռակիրների արտադրությունն ընդլայնելու նպատակով, հայտնում է Axios-ը։

Պարբերականի տվյալներով՝ ֆինանսավորումն ուղղվելու է ԱՄՆ-ի միջուկային զսպման ուժերի ամրապնդմանը, AUKUS անվտանգության գործընկերության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև նավաշինական արդյունաբերության արտադրական հզորությունների ընդլայնմանը։

Նշվում է, որ նախաձեռնությունն իրականացվում է՝ չնայած ատոմային սուզանավերի կառուցման ձգձգումներին և ոլորտում որակյալ մասնագետների պակասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում