Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթատար տանկերի դեմ հարվածների մասին
06/08/2026 08:56
Կարդացեք նաև
Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռով հարված է հասցրել Սաուդյան Արաբիային պատկանող Daisy նավթատար տանկերին Ադենի ծոցում։
Խմբավորման պնդմամբ՝ նավը խոցվել է, ինչի հետևանքով ստիպված է եղել փոխել երթուղին և վերադառնալ։
Ըստ հայտարարության՝ հութիները հետևում են սաուդական նավթատար տանկերի տեղաշարժին և մտադիր են թույլ չտալ դրանց անցումը Կարմիր ծովով՝ ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային ուղղություններով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում