Անցած օրվա ընթացքում տասը նավ է անցել Հորմուզի նեղուցով. CNN

Անցած օրվա ընթացքում տասը նավ է անցել Հորմուզի նեղուցով. CNN

Վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն տասը առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտնում է «CNN» հեռուստաալիքը։

«Առնվազն 10 առևտրային նավ հատել է Հորմուզի նեղուցը վերջին 24 ժամվա ընթացքում՝ կրիտիկական նշանակություն ունեցող ջրային ուղու լիակատար բացման շուրջ ընթացող բանակցությունների ֆոնին»,- ասված է հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում:

Նշվում է, որ մի քանի բեռնատար նավ ուղևորվել է Պարսից ծոց, ևս երեք նավ՝ Օմանի ծոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում