Բաքվի վերաքննիչ դատարանը չի փոխել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ցմահ ազատազրկումը
Կարդացեք նաև
Բաքվի Վերաքննիչ դատարանը չի փոխել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը, որոնք դատապարտվել էին մինչև ցմահ ազատազրկման, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում դատապարտվել էր իբրև թե խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և կանոնակարգերի խախտման, ահաբեկչության, ահաբեկչական գործունեության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ գործողությունների համար, որոնք կատարվել են «Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական ագրեսիայի ժամանակ»։
Նշվում է, որ վերաքննիչ բողոքների լսումներն ավարտվել են հուլիսի 31-ին։ Նույն օրը դատավորների կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։
Հավելենք, որ Ադրբեջանի բանտերում պահվող 15 հայ գերիների դատավճիռները Բաքուն հրաժարվում է տրամադրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում