Իրանը մինչև օրվա վերջ ակնկալում է Օմանի հետ ստորագրել Հորմուզի նեղուցով նավարկության համաձայնագիրը․ Al Jazeera
06/08/2026 15:25
Կարդացեք նաև
Իրանը մինչև օրվա վերջ ակնկալում է Օմանի հետ ստորագրել Հորմուզի նեղուցով նավարկությունը կարգավորող համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հեռուստաալիքի՝ կողմերին մնացել է համաձայնեցնել ընդամենը մեկ-երկու հարց, որոնք առանձնապես բարդ չեն։
Հրապարակման համաձայն՝ հիմնական չլուծված հարցերից մեկը նավերի անցման երթուղիների վերջնական սահմանումն է, որոնցով դրանք կկարողանան անցնել Հորմուզի նեղուցով։
Իրանի իշխանությունները չեն բացառել, որ համաձայնագրի ստորագրման մասին պաշտոնապես կհայտարարվի մինչև օրվա ավարտը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում