Սա հարձակում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
06/08/2026 15:01
Կարդացեք նաև
Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։
Ընդ որում, Վեհափառ Հայրապետին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, ուստի իրավունքի ուժով անհասանելի է որևէ աշխարհիկ ատյանի համար։
Մենք խստագույնս դատապարտում ենք այս անպատկերացնելի գործընթացը՝ այն գնահատելով որպես հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային և հոգևոր հիմնասյան դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում