Ամերիկացիների կեսը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը կսրի իրավիճակը Մերձավոր Արևելքում․ Reuters/Ipsos
06/08/2026 17:48
Կարդացեք նաև
ԱՄՆ բնակիչների շուրջ կեսը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կհանգեցնի Մերձավոր Արևելքում լուրջ ապակայունացման։ Այդ մասին են վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցման արդյունքները։
Հարցվածների միայն 17 տոկոսն է կարծում, որ ռազմական գործողությունները կնպաստեն տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, մինչդեռ 16 տոկոսը վստահ է, որ հակամարտությունը էական ազդեցություն չի ունենա իրավիճակի վրա։
Հարցումը նաև ցույց է տվել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը վայելում է ամերիկացիների միայն 35 տոկոսի աջակցությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում