Դատական նիստն ավարտվեց, դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Արա Զոհրաբյան

Դատական նիստն ավարտվեց, դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Արա Զոհրաբյան

Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց, հրաժավեց Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործը քննելուց։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանը։

Դատավորը հիմնավորել է, որ նախկինում եղել է փաստաբան, արտոնագիրը ստացել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի ձեռքից։

«Իմ կարծիքով, դա բացարկի հիմք չէր։ Բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության, նա հրաժաևվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,-նշեց Զոհրաբյանը։

Դատական նիստի ավարտից հետո Վեհափառն ու բարձրաստիճան հոգևորականները դուրս եկան դատարանի շենքից, շարժվեցին դեպի Մայր Աթոռ՝ միասնական աղոթքի կանգնելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում