Սպառնալիք Բերոն Թրամփի հասցեին. Վաշինգտոնն արձագանքել է Թեհրանից տարածված աղմկահարույց տեսանյութին

Սպառնալիք Բերոն Թրամփի հասցեին. Վաշինգտոնն արձագանքել է Թեհրանից տարածված աղմկահարույց տեսանյութին

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը հետաքննություն է սկսել իրանական լրատվամիջոցներով տարածված աղմկահարույց տեսանյութի առնչությամբ, որում ուղղակի սպառնալիքներ են հնչում ԱՄՆ նախագահի կրտսեր որդու՝ Բերոն Թրամփի հասցեին: Կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Նեյթ Հերինգը հաստատել է, որ գերատեսչությունը տեղյակ է տեսանյութի մասին և քննում է ցանկացած տեղեկատվություն, որը կարող է վտանգ ներկայացնել իրենց պահպանության տակ գտնվող անձանց համար:

Ամերիկյան առաջատար պարբերականների տվյալներով՝ իրանական պետական հեռուստատեսությամբ ցուցադրված ռեպորտաժում քննարկվել է 20-ամյա Բերոն Թրամփի դեմ հնարավոր մահափորձի սցենարը: Տեսանյութի վերջում ակնարկվել է անգամ 10 միլիոն դոլարի չափով հնարավոր պարգևատրման մասին: ԱՄՆ Գաղտնի ծառայությունից հայտնել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետախուզական տվյալներն ու պահպանության ապահովման մանրամասները ենթակա չեն հանրայնացման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում