«Փորձում են ծառայել Արևմուտքին». ՌԴ ԱԳՆ-ի կոշտ արձագանքը Երևանից հնչած հայտարարություններին
Կարդացեք նաև
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խիստ քննադատության է ենթարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Дождь հեռուստաընկերությանը տված հարցազրույցը: Սիմոնյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիների «նոր ալիք», ովքեր ցանկանում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց:
ՌԴ ԱԳՆ խոսնակը Սիմոնյանի դիրքորոշումը որակել է «սադրիչ»՝ ընդգծելով, որ դա վկայում է «Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու» Երևանի ձգտման մասին: Զախարովայի պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները շարունակում են այնպիսի հայտարարություններ անել, որոնք քանդում են Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը: Նրա խոսքով՝ նման մոտեցումը Ռուսաստանի քաղաքացիներին դրդում է հակաօրինական քայլերի և «տոքսիկ քաղաքական երանգավորում է տալիս հայկական ավանդական հյուրընկալությանը»:
Միևնույն ժամանակ, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի նոր ալիք չի պլանավորվում, քանի որ կամավոր հիմունքներով պայմանագիր կնքած զինծառայողների թիվն լիովին բավարար է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում