«Ճնշումը չի գործում». Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե դադարեցվեն պատժամիջոցները

«Ճնշումը չի գործում». Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, եթե դադարեցվեն պատժամիջոցները

Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար միջնորդ երկրները ստանձնել են ակտիվ ջանքեր: Քաթարի վարչապետ և արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրահման Ալ Թանիի՝ Թեհրան կատարած այցից հետո Իրանը համաձայնել է կազմել նեղուցում երթևեկությունը վերականգնելու պայմանների ցանկը:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «ստեղծագործական» է որակել Քաթարի վարչապետի հետ բանակցությունները և վերահաստատել, որ դիվանագիտությունը կարող է վերադառնալ հուն, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի ռազմական ու տնտեսական ճնշումներից: Միևնույն ժամանակ, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային նշել է, որ Թեհրանը Օմանի հետ արդեն համաձայնեցրել է նավագնացության միջանցքի երթուղին, սակայն նեղուցի լիարժեք վերաբացման համար Վաշինգտոնը նախ պետք է բավարարի Իրանի պահանջները:

Չնայած ԱՄՆ զինվորականները պնդում են, թե մաքրել են ականները և նավուղին բաց է, նավագնացության ծավալները դեռևս կազմում են նախկին մակարդակի ընդամենը 5-15%-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում