«Վերասպառազինման նոր ֆոնդ». Կանադայի վարչապետը փորձում է համախմբել դաշնակիցներին
Կարդացեք նաև
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին աջակցություն է հայտնել «Պաշտպանության, անվտանգության և դիմակայունության բանկի» (DSRB) ստեղծման նախագծին։ 100 միլիարդ եվրո (շուրջ 116 միլիարդ դոլար) կապիտալով միջազգային այս ֆինանսական կառույցի նպատակն է ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել դաշնակից պետություններին և ռազմարդյունաբերական ընկերություններին՝ վերասպառազինման ծրագրերը ֆինանսավորելու համար։
Բանկի տեղակայման վայր է ընտրվել Կանադան, իսկ նախագծին միանալու պատրաստակամություն են հայտնել Ալբանիան, Բելգիան, Հունաստանը, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, Թուրքիան, Ուկրաինան և Մեծ Բրիտանիան: Այդուհանդերձ, G7-ի խոշոր տնտեսություններից շատերը, այդ թվում՝ Գերմանիան, դեռևս ձեռնպահ են մնում վերջնական որոշում կայացնելուց: Սա հարցականի տակ է դնում բանկի՝ բարձրագույն «AAA» վարկանիշ ստանալու հեռանկարը, ինչն անհրաժեշտ է շուկայից առավել էժան ֆինանսական միջոցներ ներգրավելու համար։
Հիմնական խոչընդոտներից են պետական բյուջեների վրա ընկնող ծանրությունը, ինչպես նաև նմանատիպ այլ նախաձեռնությունների առկայությունը, ինչպիսին է Եվրոմիության 150 միլիարդ եվրոյանոց SAFE ծրագիրը: Այնուամենայնիվ, նախագծի հեղինակները պնդում են, որ DSRB-ն կդառնա մշտական գործող կառույց, որը թույլ կտա դաշնակիցներին դիմակայել աճող գլոբալ սպառնալիքներին և ամրապնդել ռազմական արդյունաբերության մատակարարման շղթաները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում