Axios. CIA-ի տնօրենը Մոսկվայում առաջարկել է անցկացնել Պուտին-Թրամփ-Զելենսկի գագաթնաժողով

Axios. CIA-ի տնօրենը Մոսկվայում առաջարկել է անցկացնել Պուտին-Թրամփ-Զելենսկի գագաթնաժողով

Ամերիկյան Axios պորտալը, հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) տնօրեն Ջոն Ռետկլիֆը Մոսկվա կատարած այցի ընթացքում առաջարկել է կազմակերպել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկիի եռակողմ հանդիպում։  

Ըստ հրապարակման՝ ամերիկացի պաշտոնյաներն արդեն տեղեկացրել են Ուկրաինայի նախագահին Մոսկվայում CIA-ի ղեկավարի վարած բանակցությունների և եռակողմ գագաթնաժողով անցկացնելու նախաձեռնության մասին։  

Axios-ի արտահոսքն արժանանում է հատուկ ուշադրության, քանի որ պարբերականն ավանդաբար սերտ կապեր ունի Սպիտակ տան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի և դիվանագիտական շրջանակների հետ։ Ի տարբերություն այլ լրատվամիջոցների, որոնք շեշտը դնում էին ուժային սպառնալիքների վրա, Axios-ը բացահայտում է Վաշինգտոնի կողմից առաջարկվող քաղաքական-դիվանագիտական կոնկրետ ձևաչափը:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում