Apple-ն ունի նոր ղեկավար․ Ջոն Թերնուսը ստանձնում է տեխնոլոգիական հսկայի ղեկավարումը AI դարաշրջանի մարտահրավերների ֆոնին
Կարդացեք նաև
Apple ընկերությունում վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ ղեկավար է փոխվել. տեխնոլոգիական հսկայի գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է Ջոն Թերնուսը՝ փոխարինելով Թիմ Կուկին։
Թերնուսը ստանձնում է մի ընկերության ղեկավարումը, որի նշագիծը չափազանց բարձր է դրված։ Կուկի պաշտոնավարման ընթացքում Apple-ի արժեքը նվազ քան 350 միլիարդ դոլարից հասել է ռեկորդային 4,6 տրիլիոն դոլարի (շուրջ 4 տրիլիոն եվրո)։ Այս տպավորիչ աճն ու ցուցանիշները Թիմ Կուկին դարձրին տեխնոլոգիական ոլորտի պատմության ամենաազդեցիկ ղեկավարներից մեկը։
Ղեկավարության փոփոխությունը տեղի է ունենում Apple-ի համար բեկումնային և բարդ փուլում։ Արհեստական բանականության տեխնոլոգիաները սկիզբ են դրել տեխնոլոգիական ինդուստրիայի ամենամասշտաբային վերափոխումներից մեկին՝ Սթիվ Ջոբսի կողմից 2007 թվականին առաջին iPhone-իներկայացումից ի վեր։
Այնուամենայնիվ, Apple-ը AI դարաշրջան է մտնում որոշակի խոչընդոտներով։ Ընկերությունը դժվարություններ է կրում արհեստական բանականության վրա հիմնված այն նոր գործառույթների իրագործման հարցում, որոնք խոստացել էր դեռևս մոտ երկու տարի առաջ։ Մրցակիցներին հասնելու նպատակով ընկերությունը ներկայացրել է AI ոլորտի իր նոր մշակումները, այդ թվում՝ Siri ձայնային օգնականի թարմացումները՝ հատուկ շեշտադրում անելով գաղտնիության և առօրյա կիրառման սցենարների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում