Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կարդացեք նաև
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործով հանրային մեղադրող, դատախազ Խաչատուր Գալստյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել են դատախազությունից՝ հավելելով, որ նրա հեռացումը կապված չէ հիշյալ քրեական գործի հետ։
Այնուամենայնիվ, համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ դատախազի հրաժարականի իրական պատճառը եղել է գործը դատարան ուղարկելու որոշումը։ Սկզբնական շրջանում ղեկավարությունը վստահեցրել էր, որ գործն անհեռանկարային է և նախաքննության փուլում կարճվելու է, ինչի պատճառով դատախազը ստիպված չի լինի դատարանում պաշտպանել մեղադրանքը։ Սակայն գործի՝ դատարան մուտքագրվելուց հետո Գալստյանը կանգնել է ընտրության առջև՝ կա՛մ հեռանալ համակարգից, կա՛մ դատարանում ներկայացնել անհիմն մեղադրանքը, ինչից հետո նա նախընտրել է ազատման դիմում գրել։
Հայտնի է դարձել նաև, որ Խաչատուր Գալստյանի հեռանալուց հետո Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով նոր հանրային մեղադրող է նշանակվել Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում