«Ակնկալիք չունեմ նիկոլականացված դատական համակարգից»․ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից

«Ակնկալիք չունեմ նիկոլականացված դատական համակարգից»․ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ-ից

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արեգնազ Մանուկյանն ուղերձ է հղել՝ անդրադառնալով իր և Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված քրեական գործին և առաջիկա դատական նիստին։

Մանուկյանը հայտնել է, որ իրենց դեմ հարուցված շինծու գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 8-ին՝ կալանքի երկամսյա ժամկետը լրանալու նախորդ օրը։ Նրա գնահատմամբ՝ գործընթացները միտումնավոր են ձգձգվել, որպեսզի ինքը հնարավորություն չունենա թեկուզ մեկ օր շուտ ազատության մեջ հայտնվել։

«Իրապես ակնկալիք չունեմ ձևով իրավական, բայց բովանդակությամբ քաղաքականացված (եթե կուզեք՝ նիկոլականացված) դատական համակարգից։ Նվազագույն ակնկալիքս է, որ դատավարությունը լինի բաց և թափանցիկ, որպեսզի հանրությունն անմիջականորեն կարողանա տեսնել այս «գործի» ամբողջ աբսուրդը։

Իսկ իմ դիրքորոշումներում ոչինչ չի փոխվել։ Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»,- նշել է Մանուկյանը։

Ուղերձի վերջում նա անազատության մեջ գտնվող գործիչներին մաղթել է ուժ և համբերություն՝ եզրափակելով «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին» և «Ազատություն Հայաստանի Հանրապետությանը» կոչերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում