ԱՄՆ-ն ոչնչացրել է 5 իրանական տանանբեր․ Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան

ԱՄՆ-ն ոչնչացրել է 5 իրանական տանանբեր․ Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան

Մերձավոր Արևելքում արդեն ավելի քան վեց ամիս ընթացող ռազմական հակամարտությունը թևակոխել է էսկալացիայի նոր փուլ։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ի պատասխան ամերիկյան ռազմական նավերի վրա իրականացված հարձակումների՝ ոչնչացրել է իրանական հինգ նավթատար տանանբեր (Kivik, Charminar, Horizon 1, Riesco և Derya)։ Ըստ ամերիկյան կողմի՝ մինչ հարվածները անձնակազմերին հրահանգվել է լքել նավերը, իսկ ռազմածովային ուժերի նավը հաջողությամբ խուսափել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) արձակած բալիստիկ հրթիռներից։

Ի պատասխան ամերիկյան գործողությունների՝ Իրանը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Հորդանանի զինված ուժերը հայտնել են, որ երկրի ՀՕՊ համակարգերը որսացել են դեպի թագավորության տարածք արձակված 18 հրթիռ, իսկ ևս երկուսն ընկել են չբնակեցված հատվածներում․ զոհեր և վիրավորներ չկան։

Միաժամանակ, Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան անօդաչու ստորջրյա ապարատի առգրավման մասին։ Հակամարտության խորացմանը զուգահեռ, Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են պայքարը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության համար, որով մինչ ռազմական գործողությունների մեկնարկը տեղափոխվում էր համաշխարհային նավթի շուրջ մեկ հինգերորդ մասը։

Իրավիճակի սրման ֆոնին Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ՝ սահմանափակումների տակ դնելով ավելի քան երկու տասնյակ ավիաընկերություններ և բեռնափոխադրողներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում