Վեց տարվա դադարից հետո․ Սելին Դիոնը հուզիչ համերգով վերադարձել է բեմ
Կարդացեք նաև
Կանադացի աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը վեց տարվա դադարից հետո վերադարձել է մեծ բեմ՝ Փարիզում հանդես գալով առաջին լիարժեք մենահամերգով: 2022 թվականին նյարդաբանական հազվադեպ հիվանդություն՝ «մկանային լարվածության համախտանիշ» (Stiff-Person Syndrome) ունենալու մասին հայտնած աստղը չի կարողացել զսպել արտասուքը Նանտերի Plenitude արենայում հավաքված 30,000 երկրպագուների առջև։
«Ճանապարհը փշոտ էր և սպասվածից ավելի երկար տևեց, բայց ինձ ձգում էր հեռվում՝ լեռներում փայլող լույսի թույլ շողը։ Այսօր երեկոյան ես ուզում եմ երգել ձեզ համար, երգել ինձ համար, երգել կյանքի համար»,- հանդիսատեսի որոտընդոստ ծափահարությունների ներքո ասել է երգչուհին:
Համերգի ընթացքում Դիոնը կատարել է իր ամենահայտնի ու հիթային երգերը, այդ թվում՝ «My Heart Will Go On» և «Because You Loved Me» ստեղծագործությունները՝ արժանանալով թե՛ երկրպագուների, թե՛ երաժշտական քննադատների հիացական արձագանքներին։
Շաբաթ օրը կայացած համերգին, որին ներկա են եղել ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ, սկիզբ է դրել Plenitude արենայում (նախկինում՝ La Défense Arena) նախատեսված 26 համերգներից բաղկացած մեծ շրջագայությանը։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է Սելին Դիոնին՝ նրա ելույթն անվանելով «անհավանական վերադարձ վեց երկար տարիներ անց»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում