Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախատեսում են հանդիպել Նյու Յորքում

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը նախատեսում են հանդիպել Նյու Յորքում

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն այս ամիս նախատեսում են հանդիպում անցկացնել Նյու Յորքում։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարարը։

Միրզոյանի փոխանցմամբ՝ երկկողմ հանդիպումը պլանավորվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջնական պայմանավորվածությունն ու հանդիպման հստակ ժամկետները կախված են կողմերի աշխատանքային գրաֆիկներից, իսկ քննարկվելիք օրակարգի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել։

Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը, որի ընթացքում ավանդաբար անցկացվում են բազմաթիվ երկկողմ ու բազմակողմ դիվանագիտական հանդիպումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում