Boeing 737 ինքնաթիռը թռիչքի ընթացքում սկսել է քանդվել․ միջադեպն Իրանում տեսանկարահանվել է
15/09/2026 20:57
Կարդացեք նաև
Իրանական «Սեպեհրան» (Sepehran Airlines) ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Մաշհադից Քերմանշահ չվերթը, թռիչքից անմիջապես հետո բախվել է տեխնիկական ծանր խափանումների։ Օդանավում տիրող խուճապային րոպեները տեսանկարահանել են ուղևորները։
Օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց ինքնաթիռի անվադողի պատյանը պոկվել է, ապա օդաչուն հայտնել է շարժիչի անսարքության մասին։
Դրանից հետո օդանավը սկսել է ուժգին ցնցվել, ինչի հետևանքով ուղեբեռի դարակներից իրերը թափվել են ուղևորների վրա։ Օդանավի անձնակազմին հաջողվել է հետ պտտել ինքնաթիռն ու վթարային վայրէջք իրականացնել Մաշհադի օդանավակայանում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում