«Բանակցություններից երբեք չենք հրաժարվել»․ Լավրովը հայտարարում է Ուկրաինայի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին
Կարդացեք նաև
Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցային գործընթացից և պատրաստ է վերսկսել այն, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան կողմնակից է «բանական կոմպրոմիսների», սակայն ոչ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։
Ռուս-ուկրաինական հակամարտությանը նվիրված դեսպանական կլոր սեղանի ընթացքում Լավրովը շեշտել է, որ նախկինում ընթացող բոլոր քննարկումները ընդհատվել են ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Նրա խոսքով՝ եթե գործընկերները պատրաստ լինեն, բանակցությունների վերսկսումը լիովին հնարավոր է, քանի որ «իրենք ասելիք ունեն»։
Հարկ է նշել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների վերջին առերես բանակցությունները տեղի են ունեցել 2026 թվականի փետրվարին՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Կրեմլի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպումները կարող են վերսկսվել արդեն հոկտեմբերին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի սկզբին, ԱՄՆ ներկայացուցիչներ Ստիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Կուշները Մոսկվայում և Կիևում քննարկել էին խաղաղության ծրագրի նոր առաջարկները, սակայն տարածքային վեճերի շուրջ համաձայնություն ձեռք բերել այդպես էլ չէր հաջողվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում