Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մեկնել Թուրքիա

Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մեկնել Թուրքիա

Նիկոլ Փաշինյանը ծրագրում է մեկնել Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31)։ Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, այս մասին Կառավարության ղեկավարը հայտարարել է լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր մասնակցության մտադրությունը՝ նշելով․ «Այո, COP-ին մասնակցելու համար Անթալիա մեկնելու ծրագրեր ունեմ»։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովն անցկացվելու է նոյեմբերի 9-ից 20-ը Թուրքիայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում