Եղանակը Հայաստանում․ սպասվում է քամու ուժգնացում և ջերմաստիճանի աստիճանական բարձրացում
20/09/2026 10:07
Կարդացեք նաև
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի տեսությունը Հայաստանի Հանրապետության տարածքում և մայրաքաղաք Երևանում։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ին էապես չի փոխվի, իսկ սեպտեմբերի 21–23-ը աստիճանաբար կբարձրանա 2–4 աստիճանով։ Քամին՝ արևմտյան՝ 2–5 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Առանձին շրջաններում մինչև սեպտեմբերի 23-ը սպասվում են տեղումներ։
Երևան քաղաքում սեպտեմբերի 20-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 16–19 մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +28-ից +30 աստիճանի սահմաններում։ Սեպտեմբերի 21–23-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում