Միխեիլ Սահակաշվիլին դատարանում երգել է Ուկրաինայի օրհներգը․ նախկին նախագահը պարզաբանել է իր քայլը

Միխեիլ Սահակաշվիլին դատարանում երգել է Ուկրաինայի օրհներգը․ նախկին նախագահը պարզաբանել է իր քայլը

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սահակաշվիլին սոցիալական ցանցերում գրառում է կատարել դատական նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Նա նշել է, որ իրեն թույլ չեն տվել դատարանի դահլիճ ներկայանալ Ուկրաինայի զինված ուժերի համազգեստով, ինչից հետո որոշել է երգել Ուկրաինայի պետական օրհներգը։  

«Ինձ թույլ չտվեցին հագնել Ուկրաինայի զինված ուժերի համազգեստը այսպես կոչված դատարանում, որտեղ բոլոր դատախազները վախենում են ուկրաինականության դրսևորումից։ Որոշեցի երգել Օրհներգը, մեղմ ասած, ոչ այնքան երգեցիկ ձայնով»,- գրել է Սաակաշվիլին։  

Վրացերենով կատարած հավելման մեջ նա անդրադարձել է նաև հնարավոր քննադատություններին, թե ինչու է երգել Ուկրաինայի, այլ ոչ թե Վրաստանի օրհներգը։ Սահակաշվիլիի խոսքով՝ նախ՝ Ուկրաինան այժմ պայքարի մեջ է, երկրորդ՝ ինքը մարտնչող Ուկրաինայի հպարտ քաղաքացի է, և երրորդ՝ Վրաստանի օրհներգն ու դրոշը հենց ինքն է ձեռք բերել պայքարով, սակայն այժմ Ուկրաինան նույնպես ունի իր աջակցության կարիքը։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում