Խոսքի ազատության ճգնաժամ ԱՄՆ-ում․ CNN-ը, MS NOW-ն և Politico-ն ընդդեմ Դոնալդ Թրամփ
Կարդացեք նաև
Ամերիկյան երեք խոշոր լրատվամիջոցներ՝ CNN-ը, MS NOW-ն և Politico-ն, դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ լրագրողների մուտքը Սպիտակ տուն սահմանափակելու պատճառով։
Լրատվամիջոցները պահանջում են վերականգնել իրենց լրագրողների հավատարմագրումն ու մուտքի իրավունքը՝ հղում անելով ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ երաշխավորված իրավունքներին, որոնք պաշտպանում են խոսքի և մամուլի ազատությունը։
Ըստ հայցվոր կողմի՝ Սպիտակ տունը չեղարկել է իրենց լրագրողների հավատարմագրերը՝ առանց որևէ պատշաճ ընթացակարգի, նախնական ծանուցման կամ իրավական հիմնավորման։
Դեպքերը զարգացել էին այն բանից հետո, երբ սեպտեմբերի 19-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն արգելելու մասին։ Դատական գործընթացը խոստանում է դառնալ ԱՄՆ-ում մամուլի ազատության և իշխանություն-լրատվամիջոցներ հարաբերությունների հերթական աղմկահարույց փորձաքարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում