Ղազախստանի ներկայացուցիչն առաջին անգամ հաղթել է «Միսիս Եվրոպա» մրցույթում
Կարդացեք նաև
Ղազախստանի ներկայացուցիչն առաջին անգամ պատմության մեջ դարձել է «Միսիս Եվրոպա» մրցույթի հաղթող։ Տիտղոսին արժանացել է Ալմաթիից մարքեթոլոգ և բլոգեր Սվետլանա Պետրովան։
«Այսօր մենք նոր էջ գրեցինք պատմության մեջ։ Առաջին անգամ Ղազախստանը նվաճեց Mrs Europe տիտղոսը։ Ինձ համար մեծ պատիվ է առաջինը այս թագը բերել իմ երկիր»,- սոցիալական ցանցերում գրել է հաղթողը։
Մրցույթն անցկացվել է Տալլինում և ավարտվել սեպտեմբերի 20-ին։ Հաղթանակի համար պայքարում էին 15 երկրների ներկայացուցիչներ։ Կազմակերպիչների փոխանցմամբ՝ «Միսիս Եվրոպան» միայն գեղեցկության մրցույթ չէ․ ծրագիրը ներառել է մշակութային փոխանակում, հասարակական նախաձեռնություններ և արդիական թեմաների քննարկում։
Այս տարի հատուկ ֆորում է նվիրվել ժամանակակից կյանքում արհեստական բանականության ազդեցությանը, ինչպես նաև մասնակիցներն այցելել են Lootus Õnnele վերականգնողական կենտրոն՝ ընդգծելով կանանց դերը հասարակական նախագծերում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում