«Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, կոալիցիա չէի կազմի»․ Առուշ Առուշանյան
25/09/2026 15:40
Կարդացեք նաև
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն անդրադարձել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությանն ու միասնական ցուցակով հանդես գալու որոշմանը։
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով քաղաքական թիմի փոփոխության վերաբերյալ հարցերին, Առուշանյանը նշել է․ «Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի»։
Գորիսի համայնքապետը հրաժարվել է պատասխանել լրագրողների այլ հարցերի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածուն Առուշ Առուշանյանն է։ Նա իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրարշավին կմասնակցի ՔՊ-ի հետ համատեղ՝ «Համերաշխություն» դաշինքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում