ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու հյուպատոսությունները ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրումը
29/09/2026 15:48
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ու հյուպատոսական հիմնարկները հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցնեն անձնագրերի տրամադրման ծառայությունը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության պաշտոնական էջը։
Դիվանագիտական ներկայացուցչության փոխանցմամբ՝ ծառայության դադարեցումը պայմանավորված է Հայաստանում անձը հաստատող փաստաթղթերի նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքներով։ Ծառայությունների վերսկսման հստակ ժամկետների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում