ТАСС. ՌԴ Անվտանգության խորհուրդը պնդում է, թե Հայաստանը դեռ չի դիմել ՄԱԴ՝ Հռոմի ստատուտի վավերացումից հետո
Կարդացեք նաև
Հայաստանը մինչ օրս չի դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) այն հարցերով, որոնք պատճառ էին դարձել Հռոմի ստատուտի վավերացման համար։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հայտարարությունը։ Ռուսական կողմը հիշեցրել է, որ տարիներ առաջ, երբ Հայաստանը վավերացնում էր ստատուտը, որպես պաշտոնական պատճառ նշվում էր սահմանային հակամարտությունների սրման ընթացքում երկրի տարածքում հնարավոր հանցագործությունների միջազգային հետաքննության անհրաժեշտությունը, սակայն, ТАСС-ի փոխանցմամբ, Հայաստանի իշխանությունները դեռևս որևէ հայցով դատարան չեն դիմել և որևէ հետաքննություն չեն նախաձեռնել։
ТАСС-ին տված մեկնաբանությունում ՌԴ Անվտանգության խորհուրդը նաև ընդգծել է, որ Հռոմի ստատուտի վավերացման և դրա դրույթների իրականացման պարտավորությունը ուղղակիորեն ամրագրված է եղել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (CEPA)։ Ռուսական կողմի պնդմամբ՝ ՄՔԴ ստատուտին միանալն ու դրա իրավազորության ճանաչումը հանդիսանում են քաղաքական հիմնական պայմաններից մեկը այն երկրների համար, որոնք ձգտում են Եվրոպական միության անդամակցությանը։ Մոսկվան վերահաստատել է իր բացասական դիրքորոշումը Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ այն անվանելով քաղաքականացված ու կողմնակալ կառույց, իսկ Երևանի ներկայիս դիրքորոշման վերաբերյալ խորհուրդ է տվել հարցերն ուղղել անմիջապես Հայաստանի իշխանություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում