Իշխանությունը շարունակում է ճնշումները մտավորականների նկատմամբ. ձերբակալվել է Վահրամ Սահակյանը

Իշխանությունը շարունակում է ճնշումները մտավորականների նկատմամբ. ձերբակալվել է Վահրամ Սահակյանը

Հայաստանում շարունակվում են քաղաքականապես մոտիվացված հետապնդումներն ու ճնշումները հանրային, մշակութային գործիչների նկատմամբ։ Ձերբակալվել է թատերագիր, դերասան, սցենարիստ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վահրամ Սահակյանը։ Այս մասին NEWS.am—ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Իշխանական ուժային կառույցի տարածած հաղորդագրության համաձայն՝ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Վահրամ Սահակյանին մեղադրում են 2025 թվականի հունվարի 8-ին ֆեյսբուքյան իր էջում «ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելու» մեջ։ Իշխանությունները որպես հիմնավորում ներկայացրել են սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությունը։ Սեպտեմբերի 29-ին հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչից հետո Վահրամ Սահակյանը ձերբակալվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում