Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը. քննարկվել են հոգևոր արժեքներն ու Աղոթքի նախաճաշը
Կարդացեք նաև
Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ Ռենդի Հուլթգրենին, ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշի համակազմակերպիչ Ուես Անդերսոնին և «Spryng Energy» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ալեքսանդրին՝ Մայր Աթոռի բարերար Աշոտ Թունյանի ուղեկցությամբ։
Ամերիկացի հյուրերը Հայաստան են ժամանել հոկտեմբերի 2-3-ը Երևանում կայանալիք Աղոթքի նախաճաշին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակում նրանք եղել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ծանոթանալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու գործունեությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը, ինչպես նաև ընդգծվել է հավատքի, հոգևոր արժեքների և երիտասարդների քրիստոնեական դաստիարակության կարևորությունը հասարակության բարոյական հիմքերի ամրապնդման գործում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում