Ռուսական կողմը հայտարարել է Սև ծովում ուկրաինական երկու բեռնատար նավ խոցելու մասին

Ռուսական կողմը հայտարարել է Սև ծովում ուկրաինական երկու բեռնատար նավ խոցելու մասին

Ռուսաստանի ֆեդերացիայի պաշտպանության նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր ուժերը Սև ծովում հարվածներ են հասցրել ուկրաինական երկու բեռնատար նավի:

Գերատեսչության փոխանցմամբ՝ թիրախավորվել են Չեռնոմորսկի նավահանգստում գտնվող վառելիքի պահեստարանները, որոնք նախատեսված էին Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու համար, ինչպես նաև ռազմական տեխնիկա տեղափոխող չորաբեռնատար նավը:

Ըստ ՌԴ ՊՆ հայտարարության՝ ռազմական մատակարարումներ իրականացնող ևս մեկ չորաբեռնատար նավ խոցվել է Օդեսա քաղաքից հարավ: Հաղորդվում է նաև, որ Խարկովի մարզում հարված է հասցվել «Կոչետոկ» էլեկտրական ենթակայանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում