Հայաստան-Թուրքիա սահմանի սպասվող բացումը․ Փաշինյանը ներկայացրել է նոր մանրամասներ
Կարդացեք նաև
Հայաստան-Թուրքիա սահմանի, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցության սպասվող բացումը դառնում է տարածաշրջանային նոր տնտեսական իրողության առանցքը։ Հոկտեմբերի 6-ին Երևանում ընթացող համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Թրիփ» նախագծի զարգացմանը զուգահեռ ակնկալվում է սահմանային և տրանսպորտային ուղիների ապաշրջափակում։
Վարչապետի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապի վերականգնումը հնարավորություն կտա ուղիղ տրանսպորտային միջանցք ձևավորել Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Այս նախաձեռնությունները տեղավորվում են ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի շրջանակներում։
Բացի ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունից, այժմ գործնական քննարկումներ են ընթանում նաև խոշոր էներգետիկ ենթակառուցվածքների շուրջ։ Դիտարկվում են նոր նավթամուղի, գազամուղի, ինչպես նաև էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի և կապի մալուխների կառուցման հնարավորությունները, ինչը տարածաշրջանը կվերածի տարանցիկ կարևոր հանգույցի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում