BND-ի նախկին ղեկավարի ձերբակալության հետևում Բաքվի հետախուզությունն է. Der Spiegel-ի բացահայտումը
Կարդացեք նաև
Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) 80-ամյա նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգի ձերբակալության աղմկահարույց գործում ի հայտ են եկել ադրբեջանական հետքի վերաբերյալ նոր մանրամասներ։ Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ պետական դավաճանության և լրտեսության կասկածանքով հոկտեմբերի 6-ին ձերբակալված նախկին պաշտոնյան քննության կենտրոնում է հայտնվել Ադրբեջանի հետախուզության հետ ունեցած ենթադրյալ կապերի պատճառով։
1998-2005 թվականներին BND-ն ղեկավարած Հաննինգը, ըստ հետաքննության, BND-ում իր նախկին գործընկեր Մանֆրեդ Դ․-ից ապօրինի ստացել է գաղտնի փաստաթղթեր և դրանց հիման վրա պատրաստել հետախուզական վերլուծություն՝ ադրբեջանական հետախուզության ներկայացուցչի համար։ Գերմանիայի Դաշնային դատախազությունը պաշտոնապես չի նշում կոնկրետ երկրի անունը, սակայն գերմանական լրատվամիջոցի տվյալներով՝ հետքերը տանում են դեպի Բաքու։
Հաննինգը նախկինում ևս սերտ առնչություններ է ունեցել Ադրբեջանի հետ․ նա հանդիսացել է «Գերմանա-ադրբեջանական ֆորումի» ղեկավար մարմնի անդամ։ Այդ կազմակերպությունը նախկինում բազմիցս հայտնվել է սկանդալների կենտրոնում՝ գերմանացի գործիչների (Էդուարդ Լինտներ, Աքսել Ֆիշեր, Կարին Շտրենց) և ադրբեջանական լոբբիստական ու կոռուպցիոն ցանցերի միջև եղած կապերի պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում