Թուրքական պատվիրակության անսպասելի այցը Հայաստան․ ի՞նչ են քննարկել Երևանում
Կարդացեք նաև
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Թուրքիայի Հանրապետության էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Գյումրի – Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման ու գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Նախարարի փոխանցմամբ՝ ընդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման առանցքային նշանակությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։
Այցի շրջանակներում Թուրքիայից ժամանած պատվիրակությունը հանդիպում է անցկացրել նաև «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմերի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում