Ալիևը նոր պահանջներ է ներկայացնում Երևանին՝ խաղաղությանը «նվիրվածությունը» ապացուցելու համար
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ միակողմանի պահանջներ ու նախապայմաններ է ներկայացնում Հայաստանին՝ փորձելով խաղաղության գործընթացը պայմանավորել Բաքվի նորանոր ցանկություններով։ «Բաքվի երկխոսություն անհետ կորած անձանց հարցերի շուրջ» միջազգային համաժողովում ունեցած ելույթում Ալիևը հայտարարել է, թե Երևանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների, ինչպես նաև զանգվածային ու անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը։
Ադրբեջանական պետության ղեկավարը, շրջանցելով հայկական կողմի հազարավոր անհետ կորածների ու Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ ռազմագերիների ու պատանդների հարցը, պահանջել է պայմաններ ստեղծել հայկական արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար։
Ալիևն իր պահանջները փորձել է փաթեթավորել մարդասիրական ձևակերպումներով՝ նշելով․ «Դա, իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն լինելուց բացի, կդառնա խաղաղությանը նվիրվածության գործնական արտահայտություն և փոխադարձ վստահության ամրապնդման ներդրում»։ Բաքվի բռնապետական ռեժիմը շարունակում է մարդկային ճակատագրերն ու հումանիտար խնդիրները ծառայեցնել սեփական քաղաքական օրակարգին և Հայաստանի վրա ճնշումները մեծացնելուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում