Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին. Մարթա Կոսը՝ ԵՄ-ին մերձենալու և վիզաների ազատականացման մասին

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին. Մարթա Կոսը՝ ԵՄ-ին մերձենալու և վիզաների ազատականացման մասին

Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել Հայաստանին եվրոպական ընտանիքին մերձենալու ճանապարհին։ Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Մենք պատրաստ ենք, և եթե նրանք կատարեն իրենց պարտավորությունները, մենք էլ կկատարենք մերը։ Հայաստանը իսկապես շարժվում է դեպի Եվրամիություն։ Այս պահին Հայաստանը միակ երկիրն է, որի հետ մենք բանակցություններ ենք վարում վիզային ռեժիմի ազատականացման շուրջ»,- ընդգծել է եվրոպացի պաշտոնյան։

Մարթա Կոսն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսությանը ցուցաբերվող աջակցությանն ու առկա մարտահրավերներին։ Նա շեշտել է, որ Եվրոպական միությունը կանգնած է Հայաստանի կողքին բազմաթիվ ոլորտներում, հատկապես այն ֆոնին, երբ Ռուսաստանն արգելել է հայկական ապրանքների ներմուծումը։ ԵՄ հանձնակատարի փոխանցմամբ՝ Հայաստանի տնտեսական զարգացումն ու դիմակայունությունն ապահովելու նպատակով ներկայումս գործում է նաև հատուկ աջակցության ֆինանսական փաթեթ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում