Տեղումներ առանձին շրջաններում. Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
09/10/2026 08:49
Կարդացեք նաև
Հայաստանի տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ հոկտեմբերի 9-ի կեսօրից հետո և 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ։
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, ինչպես նաև հոկտեմբերի 11-12-ը հանրապետության ողջ տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էական փոփոխությունների չի ենթարկվի։
Մայրաքաղաք Երևանում հոկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, ինչպես նաև հոկտեմբերի 11-12-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում