Թրամփը դատապարտել է Նոբելյան կոմիտեի որոշումը՝ հիշատակելով Հայաստան-Ադրբեջանն ու այլ հակամարտություններ
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հանդես է եկել խիստ քննադատական հայտարարությամբ՝ դատապարտելով Խաղաղության Նոբելյան մրցանակը հարավաֆրիկացի իրավապաշտպան Նավի Փիլեյին շնորհելու որոշումը։ ԱՄՆ ղեկավարն այդ ընտրությունն անվանել է «անջնջելի բիծ Նորվեգիայի վրա»՝ պնդելով, որ ինքը տեղեկացված չէ Փիլեյի գործունեության մասին և նրան մեղադրելով Իսրայելի նկատմամբ ատելություն տածելու մեջ։
Թրամփը հայտարարել է, որ ինքն էր արժանի ստանալու առնվազն ութ Նոբելյան մրցանակ, քանի որ «կարգավորել է ութ պատերազմ» ամբողջ աշխարհում։ Իր դիվանագիտական ձեռքբերումների ցանկում նա հատուկ ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, ինչպես նաև Կոսովոյի ու Սերբիայի, Հնդկաստանի ու Պակիստանի և Մերձավոր Արևելքի ճգնաժամերի հարթումը։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ շուտով պատրաստվում է «լուծել կամ հաղթել» ևս երկու հակամարտություն՝ նկատի ունենալով Իրանի ու Ուկրաինայի շուրջ զարգացումները, իսկ Նոբելյան կոմիտեի որոշումը որակել է որպես մրցանակն իսպառ հեղինակազրկող քայլ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում