Առանց տեղումների և արևոտ․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում մայրաքաղաքում և մարզերում

Առանց տեղումների և արևոտ․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում մայրաքաղաքում և մարզերում

Հոկտեմբերյան օրերը Հայաստանում շարունակվում են առանց տեղումների և աշնանային մեղմ արևի ներքո։ Փրկարար ծառայության կանխատեսումների համաձայն՝ հոկտեմբերի 11-ի ցերեկը հանրապետության ոչ մի մարզում տեղումներ չեն սպասվում, քամին կլինի թույլ՝ հարավարևմտյան ուղղությամբ։

Երևանցիներին խոստանում է տաք կեսօր․ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +24 աստիճան, երեկոյան ժամերին սպասվում է +15-17 աստիճան տաքություն։ Նախալեռնային և հովտային գոտիներում՝ մասնավորապես Արմավիրի, Արարատի և Տավուշի տարածաշրջաններում, ջերմային ֆոնը կպահպանվի +20-ից +24 աստիճանի սահմաններում։

Հանրապետության լեռնային շրջաններում՝ Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի բարձրադիր բնակավայրերում, ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +14-ից +18 աստիճան տաքության միջակայքում։ Լոռու մարզում ևս կանխատեսվում է առանց տեղումների եղանակ՝ +15-ից +19 աստիճան ցուցանիշով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում