Երկու արծաթե մեդալ՝ Մ-23 ԱԱ-ում․ Հունահռոմեական ըմբիշների հաջող մեկնարկը
14/10/2026 11:34
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մինչև 23 տարեկանների (Մ-23) աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է առաջին մեդալները։ 82 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշ Մարտիկ Պետրոսյանը 1-2 հաշվով լարված պայքարում պարտվել է Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Մոհմեդիին և արժանացել արծաթե մեդալի։
Ավելի վեր՝ 72 կգ քաշային կարգի եզրափակչում, պատվո հարթակի երկրորդ աստիճանին էր կանգնել նաև Գասպար Տերտերյանը։ Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը 3-4 հաշվով ցավալի պարտություն էր կրել Ղազախստանը ներկայացնող մրցակցից։ Տերտերյանի նվաճած մեդալը առաջինն էր Հայաստանի ընտրանու համար ընթացիկ առաջնությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում