«Վաղն առավոտյան արթնանանք ու տեսնենք՝ սահմանը բաց է»․ Արարատ Միրզոյանի հայտարարությունը Վարշավայու
Կարդացեք նաև
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում մասնակցել է Եվրոպական միության ընդլայնման հեռանկարներին նվիրված «Կիսապատրա՞ստ, թե՞ քայլ առ քայլ մոտեցում. վերանայելով ԵՄ ընդլայնումը» խորագրով պանելային քննարկմանը։
Մոդերատորի հարցին, թե ինչպես կարող են ԵՄ-ի հետ ամրապնդվող հարաբերությունները դրական փոփոխությունների խթան դառնալ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերություններում, Միրզոյանը պատասխանել է, որ այդ հարցերը սերտորեն փոխկապակցված չեն, քանի որ Հայաստանը, անկախ ամեն ինչից, շարունակելու է բարելավել հարաբերությունները հարևանների հետ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ եթե նպատակը Եվրոպական միությանն անդամակցելն է, հարևանների հետ հակամարտությունների առկայությունը կարող է խոչընդոտել այդ գործընթացին։
Արտգործնախարարը վկայակոչել է նաև Մոնտենեգրոյի նախագահի ու Լիտվայի նախարարի ելույթները՝ նշելով, որ չնայած չեռնոգորական կողմի կողմից բոլոր պահանջների ու չափանիշների կատարմանը, վերջնական որոշումները քաղաքական են և կայացվում են փակ դռների հետևում, ինչը Հայաստանը հաշվի է առնում սեփական քայլերը պլանավորելիս։ Անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին՝ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար դեռ մի քանի քայլ է մնացել, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և լիովին հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում