0-5 հաշվից տպավորիչ «քամբեք» ադրբեջանցու հետ գոտեմարտում․ Արամայիս Հարությունյանը կպայքարի բրոնզի համար

0-5 հաշվից տպավորիչ «քամբեք» ադրբեջանցու հետ գոտեմարտում․ Արամայիս Հարությունյանը կպայքարի բրոնզի համար

Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում հիանալի գոտեմարտեր է անցկացնում գերծանր քաշային Արամայիս Հարությունյանը։

Հայ ըմբիշը սփոփիչ փուլում անցկացրել է երկու հանդիպում և երկուսում էլ տոնել փայլուն հաղթանակ։ Առանձնահատուկ դրամատիկ է ստացվել երկրորդ գոտեմարտը ադրբեջանցի մարզիկի հետ, որտեղ Հարությունյանը զիջում էր 0-5 հաշվով, սակայն ցուցադրելով կամային բարձր որակներ՝ կարողացել է բեկել հանդիպման ընթացքը և «վերադառնալ» խաղի մեջ։ Արդյունքում տանելով տպավորիչ հաղթանակ՝ Արամայիս Հարությունյանը իրավունք է ստացել մի քանի ժամից գոտեմարտել աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում