Ստամբուլի օդանավակայանում չեղարկվել է 43 չվերթ․ Թուրքիայում անձրևները ռեկորդներ են սահմանել
15/10/2026 14:46
Կարդացեք նաև
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով Ստամբուլի միջազգային օդանավակայանում չեղարկվել է 43 չվերթ։ Թուրքիայի վեց նահանգներում ժամանակավորապես դադարեցվել է դպրոցների աշխատանքը, քանի որ տեղատարափ անձրևների հետևանքով առաջացել են սողանքներ, իսկ մի շարք ավտոճանապարհներ քանդվել ու դարձել են անանցանելի։
Ստամբուլի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Ստամբուլից 27 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բեյքոզ շրջանում տեղումների քանակը հասել է 242 միլիմետրի, ինչը 1985 թվականից ի վեր ամենաբարձր ռեկորդային ցուցանիշն է։ Քաղաքապետարանը ստացել է արտակարգ իրավիճակների վերաբերյալ 6,937 ահազանգ, իսկ Ստամբուլի նահանգապետարանն առանձին արձանագրել է ջրհեղեղի 1,277, սողանքի 15 և տներում քաղաքացիների արգելափակման 47 դեպք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում